Այսօր կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: Քննարկվել և հաստատվել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ արտահերթ ժողովը կկայանա սեպտեմբերի 22-ին: Նույն օրը կանցկացվեն նաև ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրություններ:
ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը նախօրեին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել էր, թե պատրաստ է առաջադրվել որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու, եւ ընտրվելու դեպքում դա չի խանգարի իր հիմնական աշխատանքին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ hraparak.am-ի