Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Շուտով բոլորը կիմանան հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախագծի մասին»

Օգոստոս 17,2018 22:11

«Հայ-ռուսական հարաբերությունների մասին այս ընթացքում ինչ ասես՝ լսեցինք: ՀՀԿ-ականներից մեկն այսօր արցունք էր թափում, թե որքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները»,-պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հեգնեց ՀՀԿ-ականներին. «Քոռանա՜մ ես, այս ի՜նչ վատ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները: Ռուսաստանի մեր գործընկերները ՀՀ-ում տեղի ունեցածը դեռ ամբողջությամբ չեն գնահատել, ուստի խոսել վատ լինելու մասին՝ ծիծաղելի է»: Վարչապետը հիշեցրեց, որ այս ընթացքում երկու անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երեք անգամ էլ՝ հեռախոսով խոսել. «Հայ-ռուս հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլեւ ի հեճուկս ՀՀԿ-ի՝ լավ են ու ավելի լավանալու են»:

Ըստ Փաշինյանի՝ նոր կառավարության նպատակներից է հայ-ռուսական բարեկամության խորացումը եւ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը. «Համապատասխան ընթացակարգերից հետո շուտով բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է ՀՀ-ի նորանկախ պատմության մեջ: Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»:

Փաշինյանը խոսք ուղղեց այն ռուս փորձագետներին, որոնք կարծում են, թե ՀՀ-ն «գնում» է դեպի Արեւմուտք. «ՀՀ-ն ոչ մի տեղ չի գնում, կանգնած է ուղիղ ողնաշարով՝ հպարտ քաղաքացիներով: Հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը զարգանալու է: Զարգացնելու ենք մեր հարաբերությունները նաեւ Եվրամիության հետ: Մենք եւ Իրանի, եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում մեր շահերն ենք պաշտպանում: Նախորդ իշխանություններն իրենց կեցվածքով այնպես են արել, որ շատ վատ երեւույթներ կապվել են Ռուսաստանի հետ: Այդ նախորդ իշխանություններն են իրենց կոռուպցիայի պատասխանատվությունը գցել դրսի ուժերի վրա, իսկ հիմա, երբ բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան ու ասում, թե մենք Ռուսաստանի դեմ ենք: Մ՜ի զանգեք, այդ զանգերը ձեզ չեն փրկելու, Մոսկվայում միամիտներ չկան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031