Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Հրամաններ ստացող դատավորներ՝ խելքներդ գլուխներդ հավաքե՜ք»

Օգոստոս 17,2018 20:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրվան նվիրված հանրահավաքում հայտարարություններ արեց դատական համակարգի առնչությամբ:

Նա մասնավորապես նշեց. «Վերջերս ՀՀ-ում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում՝ արդյո՞ք դատական համակարգը ֆիզիկապես, նաեւ՝ բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար: Տեսակետներ են հնչում, որ դատավորների զգալի մասը երկար տարիներ սպասարկել է նախորդ կոռուպցիոն համակարգին: Այսօր ավելի շատ քաղաքացիներ խոսում այն մասին, որ ՀՀ շատ դատավորներ եղել են այդ կոռուպցիոն համակարգի մասը:

Սա չափազանց նուրբ թեմա է. չպետք է տրվենք դատական գործերին միջամտելու գայթակղությանը: Այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ առաջին օրից շեշտել եմ՝ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգ տալու արատավոր պրակտիկայից: Մյուս կողմից, շատ հստակ ընդգծեմ՝ դա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ՝ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից: Վերջիններիս եւ նրանցից հրամաններ ստացող դատավորներին ասեմ՝ խելքներդ գլուխներդ հավաքե՜ք…

Առաջիկայում որոշում կկայացնենք՝ արդյոք կարիք կա՞ անցումային արդարադատության մարմիններ ստեղծել: Այդ մարմինները մեզ կարող են անհրաժեշտ լինել՝ ոչ միայն այն պատճառով, որ կոռումպացված դեմքերը շարունակում են «տեղը չբերել» ժողովրդական հեղափոխությանը, այլեւ այն պատճառով, որ մեր օրենսդրության մեջ շատ խնդիրներ կան: Օրինակ՝ ապօրինի հարստացման մասին օրենքը ուժի մեջ է մտել նախորդ տարվա հուլիսից, բայց դրանից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող են բարդություններ ծագել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031