Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որեւէ մեկը քաղաքացիական պատերազմով սպառնա, ԱԱԾ-ն իրենով կզբաղվի». վարչապետ. (Ֆոտոշարք)

Օգոստոս 17,2018 21:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման հարյուր օրն ամփոփող հանրահավաքում անդրադարձավ տեսակետին, թե ՀՀ-ում քաղաքացիական պատերազմի վտանգ է հասունանում: Հիշեցնենք, որ օրերս նման հայտարարությամբ էր հանդես եկել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Փաշինյանն ակնարկեց. «Ոմանք խոսում են, թե ՀՀ-ում քաղաքացիական պատերազմ կարող է լինել: Այդ ձեր գրասենյակներում միայն կարող է քաղաքացիական պատերազմ լինել»:

Վարչապետը շարունակեց դիմել այդպես մտածողներին. «Դուք քանի՞ քաղաքացու աջակցություն ունեք, որ քաղաքացիական պատերազմ լինի: 17 նախկին կոռուպցիոներ եւ 22 «ֆեյքեր». սա է ձեր աջակցությունը»:

Դիմելով քաղաքացիներին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Եթե որեւէ մեկը ձեզ քաղաքացիական պատերազմով սպառնաց, ԱԱԾ-ն իրենով կզբաղվի: Խոսելուց առաջ մտածել սովորեք, հետո՝ խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031