Այսօր մարզերի բնակիչները ավտոերթերով՝ Արցախի ու Եռագույն դրոշներով ու ցուցապաստառներով գալիս են Երեւան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին:
Մարզային ճանապարհներին ամենուրեք այսպիսի տեսարան էր: Փողոցներում հեղափոխական շունչն էր նորից թեւածում:
Ինչպես հեղափոխության օրերին, այսօր եւս նկատվեցին մեքենաների պատուհաններից ու վերնամասից դուրս եկած «դուխով» գոռացող անչափահասներ, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ փորձում էին մասնակից լինել տիրող հանրահավաքային մթնոլորտին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ