Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյան քաղաքը ե՞րբ գյուղմթերքների շուկա կունենա

Օգոստոս 17,2018 17:11

2017թ. նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը որոշել է «Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված , ՀՀ սեփականություն հանդիսացող Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 3 հասցեում գտնվող շենքի օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 0.35 հեկտար հողամասից 5 միլիոն 300 հազար դրամ գնահատված արժեքով, 0.21850 հեկտար մակերեսով հողամասը ետ վերցնել եւ նվիրաբերել Նոյեմբերյան համայնքին`նվիրաբերված հողամասում համայնքային շուկա կառուցելու պայմանով: Շուկայի կառուցման նպատակով պետք է իրականացվեր 35 միլիոն դրամ ներդրում`հետեւյալ համամասնությամբ՝ 2018թվականին`15 միլիոն դրամ, 2019թվականին`10 միլիոն դրամ, 2020թ.՝ 10 միլիոն դրամ: Նշված աշխատանքները չկատարելու դեպքում նվիրաբերությունը համարվում էր վերացած:
Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը հայտնեց, որ իրենք քաղաքային շուկայի կառուցման ծրագիրը 3 ամիս առաջ կառավարություն են ներկայացրել որպես տնտեսական բնույթի սուբվենցիոն ծրագիր, համաձայն որի Նոյեմբերյան համայնքը պատրաստակամ է կատարելու իր բաժինը՝ ծրագրի արժեքի 40 տոկոս հանդիսացող 15 միլիոն դրամ ներդրումը, որպեսզի պետական բյուջեից հատկացվի ծրագրի արժեքի 60 տոկոսը`22.5 միլիոն դրամ: Նոյեմբերյանի համայնքապետարանում սպասում են կառավարության որոշմանը:
Նոյեմբերյանում բանջարեղեն, մրգեր վաճառողները շարունակում են առեւտուր կատարել քաղաքի փողոցներում, միջպետական ավտոճանապարհի եզրին, հակասանիտարական պայմաններում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031