Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիջևանի սահմանին մշտադիտարկման հարցը չի քննարկվել. Ռուսաստանի ԱԳՆ

Օգոստոս 17,2018 16:47

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Հայաստանի միջև սահմանին մշտադիտարկում անցկացնելու հարցը այս պահին ԵԱՀԿ-ում չի քննարկվել: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ պատասխանելով այն հարցին, թե այդ խնդրի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:

«Այս պահին ԵԱՀԿ հարթակներում այդ հարցը չի քննարկվել»,- ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակ՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում մշտադիտարկում կազմակերպելու առաջարկով։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031