Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 17 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը:
«Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը պահպանելն ու ամրապնդելը»,- նշել է Գ. Բալասանյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում