Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ դպրոցներում սովորող երեխաները պետք է օգնեն հասարակությանը հաղթահարել վստահության պատնեշը. ԿԳ նախարարի տեղակալ

Օգոստոս 17,2018 15:17

Համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցը և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Նշված հաստատություններում սովորող ավելի քան 160 աշակերտները սեպտեմբերի 1-ից հաճախելու են հանրակրթական դպրոցներ:

Աշակերտների տեղափոխման գործընթացին և կրթական կարիքներին վերաբերող խնդիրները քննարկելու, ծնողներին մտահոգող հարցերը պարզաբանելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը հանդիպում է ունեցել աշակերտների և ծնողների հետ: Նախարարի տեղակալը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության անցնելու պետության քաղաքականությունը և մանրամասնել, թե ինչ ծառայություններ կարող են ստանալ հատուկ կարիքներ ունեցող երեխաները հանրակրթական դպրոցում` մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից. «Հատուկ կարիք ունեցող երեխաներն ունեն կրթության նույն իրավունքները և, ելնելով գնահատման արդյունքներից, հանրակրթական դպրոցներում նրանք կստանան անհատական մի շարք ծառայություններ, որը նախկինում ստացել են նաև հատուկ դպրոցներում: Այս հարցում դպրոցներին աջակցելու են նորաստեղծ մանկավարժահոգեբանական կենտրոնները, որոնք նաև երեխայի կարիքի գնահատումն են իրականացնելու»,- նշել է Լ. Առաքելյանը` շեշտելով, որ այս փուլում նախարարությունը կարևորում է գնահատող օղակի կայացումը և արդյունավետ աշխատանքը: Նախարարի տեղակալի խոսքով` եթե կարիքի գնահատումը ճիշտ կատարվի, ապա երեխան հանրակրթական դպրոցում կարող է ստանալ անհրաժեշտ ծառայություններ (օրինակ` դայակ, անհատական ուսումնական պլան և այլն), իսկ հաճախումը հանրակրթական դպրոց կնպաստի հասարակության մեջ նրանց ինտեգրմանը. «Մենք բոլորս և առաջին հերթին հատուկ դպրոցներում սովորող երեխաները, խնդիր ունենք օգնելու հասարակությանը` հաղթահարել վստահության պատնեշը և դառնալ ներառական: Դպրոց հաճախող բոլոր աշակերտները պետք է սովորեն կրթություն ստանալ նույն միջավայրում, նույն դասարանում` անկախ իրենց զարգացման բնականոն կամ հատուկ կարիքից»,- շեշտել է  Լ. Առաքելյանը:

Հանդիպման ընթացքում ծնողները մտահոգություն են հայտնել հանրակրթական դպրոցում իրենց երեխաների կրթության կազմակերպման, ընդհանուր միջավայրում ինտեգրման ու սոցիալական տարբեր խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ գործում է միջգերատեսչական հանձնաժողով` կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և մարզպետարանի պատասխանատուների ներգրավմամբ: Հանձնաժողովի կողմից բարձրացված հարցերի անհատական ցուցակագրում է կատարվում, ձեռնարկվում են քայլեր դրանք օրենքի շրջանակում լուծելու ուղղությամբ:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lilit says:

    Դուք չունեք համապատասխան մասնագետներ,սակայն պնդում եք , որ երեխաներն անպայման հաճախեն ներառական կրթության: Անտեսելով հատուկ մասնագետի բացակայությունը` խոսվում է միայն դայակների գործնեության մասին։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031