Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանն ու կապահովի բարձրորակ և մատչելի կաթնամթերքի առկայությունը

Օգոստոս 17,2018 12:12

ՀՀ Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներ Չեն Ֆանին և Զոլտան Հրացկուն։

Փորձագետները ներկայացրել են «Կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում կաթնամթերքի արժեշղթայի զարգացմանը` ամբողջությամբ վերլուծելով կաթի արտադրությանը նպաստող կերային ռեսուրսները և ուսումնասիրելով տարբեր տեսակի կաթնամթերքի պահանջարկը, մշակել ռազմավարություն կաթնամթերքի արժեքային շղթայի կերային արտադրության և վերամշակման ոլորտների բարելավման նպատակով։

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը ընդգծել է, որ անասնապահությունը գյուղատնտեսության գերակա ոլորտներից է, հետևաբար հետաքրքրված է կերային բազայի ավելացմամբ։ Ուսումնասիրվող խնդիրների լուծումը ոչ միայն կբարելավի գյուղական տնտեսությունների եկամուտները, այլև կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կապահովի բարձրորակ և մատչելի կաթնամթերքի առկայությունը հայ սպառողների համար:

Տեխնիկական համագործակցության այս ծրագիրը (ՏՀԾ) թիրախավորում է կաթնամթերքի արժեշղթայի ելակետային և ելքային ենթաոլորտները՝ մշակելով տնտեսական մոդել, որը ցույց կտա բարելավված կերակրման, կաթի արտադրության և վերամշակման արդյունավետ փոխկապվածությունն ու կաթնամթերքի ոլորտի առավելագույն ներուժը՝ ինքնաբավության և արտահանման պոտենցիալի առումով:

Ծրագրի նպատակն է կաթնամթերքի ոլորտի արդյունավետության բարձրացումը՝ կերային ռեսուրսների բարելավման և վերամշակման ոլորտին ավելի նպատակային ներդրումներով աջակցելու միջոցով: Այս երկու ոլորտների փոխկապակցվածությունը էական է, քանի որ միայն դրանց արտադրողականության զուգահեռ բարելավման պարագայում կաթնամթերք արտադրող ֆերմերները կարող են ավելի շատ եկամուտներ ստանալ։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031