Օգոստոսի 17-ին, ժամը 00:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Մ. Պ., ծնված 1995 թ.) և «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Մ. Ղ., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը (մոտ 200 մ):
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և ուղևորներին՝ Թ. Հ.-ին (ծնված 1966 թ.) և Ք. Բ.-ին (ծնված 2001 թ.), և ձորակից դուրս բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
ՀՀ ԱԻՆ