Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է օրի օրի թանկանում տեղական արտադրության գյուղմթերքը

Օգոստոս 17,2018 13:30

Շղթայական ռեակցիայով այլ մթերքներն էլ են թանկանում

«Առավոտ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վերջերս կտրուկ թանկացել տեղական արտադրության գյուղմթերքը, կա՞ն ուսումնասիրություններ՝ գների բարձրացումը օբյեկտի՞վ պատճառներով է, թե՞ կամայական, գուցե կան շահագրգիռ անձինք, տնտեսվարողնե՞ր, որոնք գներ են թելադրում։
Որպես օրինակ մատնացույց արեցինք Գյումրու շուկաներում ներկա պահին առկա գները: Օրինակ՝ պոմիդորը մեկ ամսվա ընթացքում կրկնակի թանկացել է` մեկ կիլոգրամի արժեքը հասնելով 250-280 դրամի, վարունգը 150 դրամից դարձել է 250 դրամ, ձմերուկի մեկ կիլոգրամը 120 դրամից 200 դրամով է վաճառվում: Գյուղմթերքի թանկացումը շղթայական ռեակցիայով բերել է նրան, որ թանկացել է անգամ տեղական թռչնամիսը՝ 1150 դրամից դառնալով 1350 դրամ։ Այսինքն` տեղական արտադրողները նույնպես իրենց ապրանքը կթանկացնեն, քանի որ այլ ապրանքներ թանկ գներով են ձեռք բերում:

Մեր հարցին ի պատասխան՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Ես չէի ասի, թե կամայական մոտեցման հետեւանքով է, որովհետեւ գյուղմթերք արտադրողների շուկան կոնցենտրացված չէ. չկա մի խաղացող, որը կարող է ազդել գյուղմթերքի գների ձեւավորման վրա։ Իմ կարծիքով՝ բնակլիմայական կատակլիզմներն են պատճառը, որովհետեւ Արարատյան դաշտում ջերմաստիճանը օդում հասավ 43 աստիճանի, մակերեւույթի վրա ջերմաստիճանը 60-65 աստիճան է, այսինքն՝ բույսն ուղղակի վնաս է ստանում։ Այս ամենին հավելենք այն, որ, ցավոք սրտի, ոռոգման հետ կապված էլ խնդիրներ ունենք՝ խրոնիկ»։


Պարոն Խաչատրյանն ասաց, որ մի քանի անգամ վարչապետի ղեկավարությամբ այդ առնչությամբ «շատ-շատ լուրջ քննարկումներ» են եղել, եւ պարզ է, որ այդ գործոնները բերել են նրան, որ ուղղակի մթերքի քանակը պակասել է, եւ դա բերել է գնաճի. «Բայց տեսեք, մինչեւ վերջին երկու ամիսն այդպես չէր, տարվա սկզբին ավելի էժան էր, քան այսօր»։

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ»

16.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031