Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուջեւան-Նոյեմբերյան Ճանապարհը կնորոգվի՞ այս տարի

Օգոստոս 16,2018 23:30

Այսօր՝ օգոստոսի 16-ին տեսանք, որ Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի խաչմերուկի մոտ ճանապարհաշինարարները փռում են ասֆալտի երկրորդ շերտը: Իսկ Հայաստան–Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածը քարուքանդ է, փոսառատ:

Օգոստոսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում Բերդի տարածաշրջանից այցելեց Նոյեմբերյան քաղաք, որտեղից մեկնեց Իջեւան քաղաք: Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ նրան հարց տրվեց Ջուջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի շատ վատթար վիճակի եւ այդ ճանապարհի նորոգման մասին:

Այդ ճանապարհում այնքան շատ ու խոր են փոսերը, որ վարորդները խուսափելով փոսերից`դուրս են գալիս երթեւեկության հանդիպակաց գոտի`վթարային իրավիճակի ստեղծելով:

Նոյեմբերյանի քաղաքապետարանում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Նոյեմբերյան-Ջուջեւան ավտոճանապարհի հիմնանորոգման գումարները նախատեսված է հատկացնել 2019 թվականին, սակայն ինքը կաշխատի, որ այդ գումարները տրվեն այս`2018 թվականին:

2018թ. մայիսի 7-ից սկսվել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Սարիգյուղ-Նոյեմբերյան ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ճանապարհի կառուցապատումն իրականացնում է «Վառմաշ» ՍՊԸ –ն:

Սարիգյուղ -Նոյեմբերյան ավտոճանապարհին նախատեսվում է կառուցապատել 3 հատվածով, ավելի քան 18 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ: Այդ աշխատանքների համար նախատեսված է հատկացնել 2 միլիարդ 200 միլիոն դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031