Սենթ-Լուիսում շախմատի «Grand Chess Tour» գերմրցաշարին օգոստոսի 18-ին կհաջորդի «Sinquefield Cup»-ը, որին բացի Լենյեր Դոմինգեսից կմասնակցեն նույն գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Սերգեյ Կարյակինը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը: Կուբացի Լենյեր Դոմինգեսի փոխարեն այս մրցաշարում հանդես կգա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ