«Աշխարհագրական այս նոր պայմաններում կարելի է դիտարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի մասնակցության հարցը», – ադրբեջանական լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում այսօր ասել է ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալի Գուսեյնովը։
Ադրբեջանցի պատգամավորը նաև ասում է, թե Ադրբեջանն այսօր դե ֆակտո Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն ֆորմալ առումով, ի տարբերություն Հայաստանի, նման կարգավիճակ չունի։ Եթե Ադրբեջանը միանա ՀԱՊԿ-ին ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի համար կվերածվի նույն կազմակերպությանը անդամակցող իր երկու գործընկերների միջև հակամարտություն, ինչը թույլ կտա Մոսկվային ավելի ակտիվ գործել, բացի այդ Գուսեյնովը ընդգծում է. ՀԱՊԿ-ին անդամակցում են երկրներ որ միանշանակ աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և պահանջում են ադրբեջանական հողերի վերադարձը։ Նա նաև շեշտում է, թե Բաքվի համար ձեռնտու է անդամակցությունը ռազմաքաղաքական այս կազմակերպությանը, քան որ, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Ադրբեջանը կկարողանա ռուսական զենքը գնել ներքին գներով, ինչպես դա Հայաստանն է անում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում:
Ես միշտ զարմացել եմ լրագրողների գրագիտութեան վրայ: «Ազատութիւն», լաւ դուք երբեւէ Հուսէին անուն չէ՞ք լսել, որն այդքաաա՜ն տարածուած է մահմեդական կրօնում: Բա ինչո՞ւ էք ռուսական տարբերակով՝ Գ-ով գրում: Աւելին, իրենց Մեջլիսի կայքի համաձայն՝ Հուսէինլի է՝ http://www.meclis.gov.az/?/en/commission/1