ԱՄՆ-ում 76 տարեկանում մահացել է սոուլի և գոսփելի լեգենդ Արետա Ֆրանկլինը։ Այս մսին հաղորդում է TMZ պորտալը։
Ըստ այդ տեղեկատվության, երգչուհին մահացել է Դեթրոյիթում մերձավորներով հարազատներով շրջապատված։ Մահվան պատճառը եղել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը։
Երգչուհին ամիսներ շարունակ տառապում էր քաղցկեղով։ Պորտալի աղբյուրներից մեկը հայտնել է, որ նա այդ ընթացքում 86 ֆունտով նիհարել է։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ