«Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Համացանցում տարածվել է հարցազրույցի անոնսը, իսկ հարցազրույցը ցուցադրվելու է այսօր՝ 20.55-ին, «Երկիր Մեդիա»-ի եթերում:
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցի ընթացքում վրդովվեց. «Իրար խառնվել են, ինչի՞ են խանգարում, այլ կարծիք չպե՞տք է մենք ունենանք այս երկրում: Դիմում ենք բոլորին, նաև Ձեզ պնդել, որ ամբողջ գործընթացը լինի թափանցիկ»:
Դիմելով ՀՀ ներկայիս իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Իրենք չեն գնահատում ադեկվատ ձևով այն, ինչ կատարվում է Հայաստանից դուրս: Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, ինքն իրեն ադապտացնի Հայաստանի նոր իրավիճակին: Ամենից վատ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը»:
Հարցին որտեղի՞ց այդ միլիարդները, Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց. «Իհարկե, չունեմ միլիարդներ: Եվ իշխանությունը լավ գիտի, որ չունեմ: Վերջապես հարցնելու են, չէ՞ ուր են Սաշիկի հիսուն տոկոսները…ոգիս տեղն է, վախը չունեմ, չեմ ունեցել, չունեմ և չեմ ունենալու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ