Օգոստոսի 16-ին, ժամը 13:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորի փողոցի տներից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին ընկած է հատակին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Է. Մ.-ի (1942թ.) դին:
ՀՀ ԱԻՆ