Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլան այցելած է Վան. «Ուր ձեռքս տարի, մարդու ոսկոր դուրս եկաւ»

Օգոստոս 16,2018 16:38

Թուրքիոյ խորհրդարանի պատգամաւոր Կարօ Փայլան մեկնած է Վան ու անձամբ ծանօթացած հայկական գերեզմանոցի տարածքի իրավիճակին, ուր վերջերս տեղի իշխանութիւնները հասարակական զուգարան կառուցած էին:

Թուրքիոյ ընդդիմադիր Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան անդամ Փայլան Վան այցելելէ ետք համոզուած է, որ զուգարանի կառուցման վայրին մէջ հին հայկական գերեզմանոց եղած է: Այս մասին կը գրէ «Ակօս»-ը:

«Ուր ձեռքս տարի, մարդու ոսկոր դուրս եկաւ: Ակնյայտ է, որ հասարակական զուգարանը, հանդերձարանն ու սրճարանը կառուցուած են գերեզմաններու վրայ: Ցաւ ապրեցայ, որ չկրցանք նոյնիսկ մեր մահացածներուն տէր կանգնիլ»,–ըսած է Փայլան լրատուամիջոցներու ներկայացուցիչներուն:

Պատգամաւորը նշած է նաեւ, որ ծնունդով վանեցի յայտնի հայ գեղանկարիչ Արշիլ Կորքիի թաղամասի մօտ գտնուող աղբիւրը, որ վերակառուցուած էր 2015-ին, նոյնպէս դադրած է գործելէ, իսկ քաղաքապետարանը հանած է Կորքիի մասին յիշատակող բացատրական պաստառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031