Թուրքական զինված ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել Թուրքիայի Ադիյաման քաղաքում, որի ընթացքում զոհվել է մեկ և վիրավորվել 4 թուրք զինվոր:
Ավելի վաղ PKK-ի զինյալները Ադիյամանում մարմարի հանքի վրա կրակ էին բացել, որին հետևել էին թուրքական կողմի հատուկ գործողություններն ընդդեմ քուրդ գրոհայինների: