Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության առնչությամբ միայն 1 բացառություն կարող է լինել». պաշտպան

Օգոստոս 16,2018 16:02

Թեեւ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության շուրջ տարատեսակ մասնագիտական կարծիքներ են հնչում, նրա պաշտպանների պարզաբանումը մեկն է՝ պաշտոնաթող նախագահն օրենքով է անձեռնմխելի: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց. «Եթե նախագահը կատարել է գործողություն, որն իրավապահները համարում են հանցանք, բայց որը, սակայն, նա կատարել է որպես նախագահ, այսինքն՝ իր լիազորությունների շրջանակում, ապա օրենքով՝ նա պատասխանատվության չի կարող ենթարկվել»:

Հայկ Ալումյանը նկատեց. «Ասում են՝ լավ չի, որ նման կետ կա Սահմանադրությունում, բայց փաստն այն է, որ այս պահին անձեռնմխելիության հոդվածը չունի բացառություն: Գուցե պետք է մեխանիզմ մշակել՝ այդ անձեռնմխելիությունը շրջանցելու համար, բայց ներկայիս Սահմանադրությամբ այդ անձեռնմխելիությունը բացարձակ է»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, թե բացարձակ անձեռնմխելիություն լինել չի կարող, փաստաբանը մեկ օրինակ մատնանշեց. «Եթե, ասենք, նախագահն իր վարորդի փոխարեն նստի ղեկին, ՃՏՊ-ի ենթարկվի եւ դրա հետեւանքով մարդ զոհվի, լիազորությունների դադարեցումից հետո նա կենթարկվի քրեական հետապնդման, որովհետեւ այդ գործողությունը նա կատարել է ոչ որպես նախագահ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/679917209034391/ 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031