ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Մարտի 1-ի գործի շրջանակներում եւս կհարցաքննվի: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը:
«Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, որոնք առնչություն են ունեցել այս գործին: Առանց բացառության: Եվ, այո՛, հարցաքննվելու է նաեւ Սերժ Սարգսյանը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ