Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԾ ղեկավար. կոռուպցիան բացահայտելու գործում վարչապետ Փաշինյանի մոտեցումները տարբերվում են նախկին իշխանությունների մոտեցումներից

Օգոստոս 16,2018 14:25

Արթուր Վանեցյանն այսօր անդրադառնալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի օբյեկտից զենք-զինամթերքի հայտնաբերմանը եւ այն կասկածներին, որ այդ զենքերը հնարավոր է օգտագործված լինեն մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, ասաց, որ դեռ փորձաքննություն է ընթանում. «Փորձաքննությունը երկար է տեւում: Դա կոմպյուտերով անելու չէ, ֆիզիկապես է կատարվում: Ամեն զենքից պետք է պարկուճ արձակեն եւ դնեն միկրոսկոպով նայեն»:

Ըստ Վանեցյանի, այդ հարցին ավելի ստույգ կպատասխանի ՀՔԾ-ն:

Հարցին առաջիկայում կա՞ն բացահայտումներ, Արթուր Վանեցյանն ի պատասխան ասաց, որ այդ մասին իրեն հարցեր չուղղեն, քանի որ առաջիկա բացահայտումների մասին, երբեւէ որեւէ տվյալ չի հայտնելու:

Արթուր Վանեցյանից նաեւ հետաքրքրվեցին, թե այս 100 օրերի ընթացքում ԱԱԾ-ն ինչպիսի ձեռքբերումներ ունեցավ: Ի պատասխան ԱԱԾ ղեկավարն ասաց. «Շատ մեծ ձեռքբերումներ է ունեցել: Մի տվյալ կարող եմ ասել, որ 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափը եւ այս 100 օրվա պետբյուջե վերականգնված գումարի չափը մոտ 8-9 անգամ ավել է»:

Հարցին, թե, այսինքն՝ ամենախոշոր բացահայտումներն արդեն արվե՞լ են, Վանեցյանը պատասխանեց՝ չեն արվել:

Ինչո՞վ է պայմանավորված, որ մինչ այդ ԱԱԾ-ն նման բացահայտումներ չի արել, Վանեցյանն ասաց, որ քաղաքական հայտարարություններ չի ցանկանում անել, միայն ասաց, որ ներկայիս գործելակերպը նաեւ պայմանավորված է նոր կառավարության եւ վարչապետի մոտեցումներով, որոնք տարբերվում են նախկին իշխանությունների մոտեցումներից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031