Լրահոս
Օրվա լրահոսը

«էդ տուշոնկան լրիվ սարքած էր». Վոլոդյա Հովհաննիսյանը` Մանվել Գրիգորյանի գործի մասին

Օգոստոս 16,2018 14:16

Սյունիքի աղմկահարույց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի կառավարության հարյուր օրվան բացասական գնահատական է տալիս: «Նա ոչնչացրեց երկրապահը, եկեղեցին»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց նա:

Բանախոսն արձանագրում է, որ թավշյա հեղափոխությունը ազգը բաժանեց երկու մասի. «Նրանք, ովքեր չեն մտածում նիկոլյան սկզբունքներով՝ հակահեղափոխականներ են դիտարկվում»:

Օրինակ բերելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը, Վոլոդյա Հովհաննիսյանն ահազանգում է Հայաստանում խոսքի ազատությանը սպառնացող վտանգների մասին:

Նա վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանին զրկում են խոսքի ազատությունից. «Ես չեմ գտնում, որ հիսուն մարդ, որոնք պայքարում են ինչ- որ բաների համար իրավունք ունեին ոտնահարելու սահմանադրությունը»:

Վոլոդյա Հովհաննիսյանը դեմ չէ որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները բացահայտվեն, բայց, ասում է, ինքն ամբողջական արդարության բացահայտման կողմնակից է: Իսկ դրա համար պիտի մեղադրվեն նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, իբրեւ այդ ժամանակ ընդդիմադիր առաջնորդներ: Նա կարծում է, որ ընդդիմության առաջնորդներն էլ մեղավորություն են ունեցել կատարվածի համար, քանի որ անհանդուրժողականության կոչեր են արել, փորձել են երկրապահին ներգրավել քաղաքական գործընթացների մեջ:

Խոսելով օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասին էլ, Վոլոդյա Հովհաննիսյանն ասում է, որ վարչապետը պետք է նախ հաշվետու լինի Ազգային ժողովին, հետո «հրապարակ հավաքի»: Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է պետական ռեսուրսները: Ասում է, որ արդեն իսկ կան մարդիկ, որոնք պատրաստ են կտրուկ քայլերի, բայց իրենք երդվել են` «զենք չենք բարձրացնի»:

Վոլոդյա Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին, ԱԱԾ-ի հայտնի տեսանյութին: Ինքը մի բանում վստահ է`վաղ թե ուշ պարզվելու է, որ Մանվել Գրիգորյանն անմեղ է. «էդ տուշոնկան լրիվ սարքած էր»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանն ավելի մեղմ շարադրեց իր դիրքորոշումները`«ցանկացած հեղափոխություն իր վտանգներն ունի»: Նախկին իշխանավորը նոր կառավարության հետ մեկ հույս կապում է եւ կարծում է, որ դա բոլորիս շահերից է բխում` կոռուպցիայի դեմ պայքարում նոր կառավարությունը կհաջողի:

Լեռնիկ Ալեքսանյանն առայժմ ձեռնպահ է մնում այլ գնահատականներ տալ: «Հարյուր օրը շատ քիչ է գնահատելու համար, սա քաղաքական պայքարի սկիզբն է»,- ասաց նա: Մեկ բանում, սակայն, իր ընդդիմախոսի հետ միանշանակ համաձայն է` «ազգը բաժանվում է հեղափոխականների եւ հակահեղափոխականների»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031