Այսօր կառավարության նիստից հետո ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը պատասխանելով հարցին, եթե ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները աջակցություն հայտնեն Վանեցյանի առաջադրմանն ինքը պատրա՞ստ է առաջադրվելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ասաց, որ պատրաստ է:
Հարցին, թե արդյոք սա պաշտոնական հայտարարություն է, պարոն Վանեցյանը պատասխանեց՝ ոչ, քանի դեռ չկան նոր ընտրություններ ինքը չի կարող պաշտոնապես նման բան հայտարարել. «Բայց ֆուտբոլի բարձրագույն լիգայի իննը թիմեր միաձայն առաջարկեցին եւ պաշտպանեցին իմ թեկնածությունը եւ առաջիկայում այսօրվա գործող ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը գործկոմի նիստ կհրավիրի,կհայտարարեն նոր ընտրությունների մասին եւ, այդ ժամանակ, կարծում եմ, կառաջադրվեմ»:
Վանեցյանը համոզմունք հայտնեց, որ իր ընտրվելու դեպքում ֆուտբոլին օգուտ կլինի: Նրա խոսքով, եթե ընտրվի ՀՖՖ նախագահ, պայմանավորված խաղերի պրակտիկան բացառելու է
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ