Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զբոսաշրջային եւ ավիագործակալների ասոցացիայի նախագահ. Վարչապետն արգելել է, որ նման ձեւով տուրօպերատորներին տեռորի ենթարկեն. «Ժողովուրդ»

Օգոստոս 16,2018 11:23

Հայաստանի զբոսաշրջային եւ ավիագործակալների ասոցացիայի նախագահ Անդրանիկ Վանցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում որոշ տուրիստական ընկերություններ ստիպված են որոշ փաստեր թաքցնել, նրանք տուր-փաթեթի մասնակիցների ոչ ամբողջական թիվն են ներկայացնում։ Այսինքն՝ եթե 10 հոգուց է խումբը բաղկացած, ապա հայտարարագրում են, օրինակ, հինգին, կամ եթե 12 զբոսաշրջիկ են տեղափոխում Վրաստան, ապա ներկայացնում են 7-ը։

Մասնագետը եւս տեղյակ է, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում տուրիստական ընկերություններում։ «Բայց նաեւ տեղյակ եմ, որ այս հարցը զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ ինքն էլ արգելել է, որպեսզի նման ձեւով տուրօպերատորներին տեռորի ենթարկեն։ Հիմա մեր տեղեկություններով՝ ստուգումները կասեցրել են։ Բայց մյուս կողմից կան տուրիստական կազմակերպություններ, որոնք հարակից այլ գործունեությամբ են զբաղվել՝ բեռնափոխադրումներ, մաքսազերծում եւ այլն։ ՊԵԿ-ը նման կազմակերպություններ է մտել, որտեղ կոռուպցիոն գործարքներ են եղել։ Այս մասով ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Բայց, ամեն դեպքում, այս պահին իրավիճակը հանգիստ է, հարկային տեռոր չկա։ Իսկ ստուգումներն էլ կասեցված են»,- հայտարարեց Վանցյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031