Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիստրիմ Օնլայնը հաճախորդների համար գործարկել է անձնական գրասենյակ

Օգոստոս 16,2018 10:55

Յունիստրիմ օնլայն դրամական փոխանցումների համակարգն օգտվողների համար դարձել է ավելի հարմարավետ: Այսուհետ յուրաքանչյուր հաճախորդ unistream.ru կայքում կարող է մուտք գործել իր անձնական գրասենյակ և դիտել օնլայն փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև ստուգել ընթացիկ փոխանցման կարգավիճակը:

Անձնական գրասենյակը ստեղծելիս հաշվի է առնվել կուտակված փորձը և Յունիստրիմի հաճախորդների ցանկությունները: Անձնական գրասենյակի միջոցով կարելի է կատարել ինչպես նոր փոխանցումներ, այնպես էլ կրկնել առավել վաղ կատարած գործարքը: Կրկնակի կատարվող փոխանցումների ժամանակ տվյալները լրացվում են ավտոմատ կերպով: Բացի դա, անձնական գրասենյակում օգտվողը կարող է պահպանել փոխանցման համարով կտրոնը` օգտվելով համակարգչից, նոութբուքից, պլանշետից կամ հեռախոսից:

Անձնական գրասենյակ կարելի է մուտք գործել հաշված վայրկյանների ընթացքում: Անգամ ծածկագիր և գաղտնաբառ ստեղծելու և հիշելու կարիք չկա. մուտքն անձնական գրասենյակ իրականացվում է հաճախորդի հեռախոսահամարով, իսկ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառն ուղարկվում է օգտվողի բջջային համարին: Նոր գաղտնաբառի ձևավորումը յուրաքանչյուր մուտքի ժամանակ բարձրացնում է անվտանգության մակարդակը:

«Յունիստրիմն անընդհատ բարձրացնում է մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Օգտվողների համար մշակելով Անձնական գրասենյակ` մենք հաշվի առանք հաճախորդների կարծիքը, ում համար շատ կարևոր էր ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղում ունենալը և արագ փոխանցումներ կատարելը: Հաճախորդները կարևորում են ծառայության հարմարավետությունը: Հուսով ենք, նրանք կգնահատեն Անձնական գրասենյակի օգտակարությունն ու կայն հնարավորությունները», – նշեց Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը:

2018թ-ի հունվարից Ռուսաստանից օնլայն փոխանցումների ծավալն աճել է 2 անգամ, ինչը փաստում է այս ծառայության հանդեպ մեծ պահանջարկը: Բանկի վերլուծաբանների կարծիքով մինչև տարեվերջ այս ցուցանիշը կարող է աճել ավելի քան 3 անգամ: Հաշվի առնելով այս հանգամանքը, Յունիստրիմը կշարունակի օնլայն ծառայությունների տեսականու ընդլայնումը: Անձնական գրասենյակի ստեղծումը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031