Սենթ-Լուիսում ավարտվեց շախմատի $ 150 հազար մրցանակային ֆոնդով «Grand Chess Tour 2018»-ի երրորդ փուլը: Տասը ուժեղագույն գրոսմայստերները, նրանց թվում՝ Լեւոն Արոնյանը, պայքարեցին արագ եւ կայծակնային շախմատում եւ երկու մրցաշարերի ընդհանուր հաշվարկում:
Հայաստանի շախմատի առաջատարը արագ շախմատում զբաղեցրեց 5-րդ տեղը, կայծակնայինում՝ 4-րդը, իսկ ընդհանուր հաշվարկում պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ