Աշոտ Մանուչարյանն ասում է` Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նմանները դիվերսանտներ են, որոնք եկել են պայթեցնելու մեր երկիրը: Այստեղից նա հետեւություն է անում, որ երկրորդ նախագահն իրավունք չունի օգտվելու փաստաբանների ծառայություններից: Ինձ համար կասկածելի է քաղաքական գործչի հնչեցրած նախադրույթը, բայց ավելի շատ տարակուսելի է հետեւությունը: Ստացվում է, որ դիվերսիայի կամ որեւէ այլ հանցագործության մեջ մեղադրվող անձնավորությունը չպիտի կանգնի օրինական դատարանի առաջ, եւ նրա հետ պետք է հաշվեհարդար տեսնել արտադատարանական եղանակով: Ինչպես օրինակ` ոչ մի հանցագործություն չկատարած Պողոս Պողոսյանի հետ, որին «Առագաստ» սրճարանում սպանեցին Քոչարյանին «սխալ բարեւելու» համար, երբ վերջինս նախագահի պաշտոնն էր զբաղեցնում: Բայց մենք կարծես թե այլ տիպի պետություն ենք ուզում ստեղծել:
Հին` Ռոբերտ Քոչարյանի Հայաստանում Վերաքննիչ դատարանի դատավորը չէր համարձակվի դեմ գնալ ՀՔԾ-ին եւ փոխել երկրորդ նախագահի խափանման միջոցը: Այսօր դա հնարավոր է, եւ անկախ իրավական նրբություններից՝ դրական երեւույթ է:
Իհարկե, իրավական նրբություններն էլ են կարեւոր: Առայժմ ոչ մի իրավաբան չի բացատրել, թե ինչպես էր Ռոբերտ Քոչարյանը տապալում սահմանադրական կարգը, եւ ինչո՞ւ նրա վրա չի տարածվում նախկին նախագահների նկատմամբ կիրառվող անձեռնմխելիության սահմանադրական նորմը: Բայց դա մասնագիտական խնդիր է, եւ գուցե հետագայում մենք կստանանք այդ հարցերի պատասխանները:
Կարեւորը սկզբունքն է, ըստ որի՝ պետության մեջ կիրառելի չէ «ակն ընդ ական» օրենքը: Այսինքն՝ եթե հին` քոչարյանական Հայաստանում ամենավայրագ եւ ամենաամբարտավան ձեւով սահմանափակվում էր խոսքի ազատությունը, ապա դա չի նշանակում, որ այսօր որեւէ ձեւով պետք է սահմանափակվի իր` Քոչարյանի խոսքի ազատությունը:
Հույզերին տրվելով` կարելի է ասել եւ անել ամեն ինչ: Բայց անձամբ ինձ համար Քոչարյանի նկատմամբ հակակրանքը հազար անգամ ավելի թույլ է, քան օրենքի իշխանություն եւ ժողովրդավարական պետություն հաստատելու ցանկությունը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» ֆեյսբուքյան էջից
Հիանալի է: Երևում է՝ Եվրոպայում կամ արևմտյան այլ երկրում եք հանգստացել:
՝Թույլ տվեք ինձ վերահսկել պետությունում փողերի բացթողումը, եւ ես թքած ունեմ, թե ով է գրելու պետության օրենքները:՝
Կաշառակերության միակ պատճառը՝ պետության կողմից փողերի բացթողման վերահսկողության բացակայությունն է, ամենասկզբունքային մարդիկ կառավարության կազմում կարող են լինել միայն այն պաշտոններում, որոնք դրսից կառավարում չեն պահանջում: Ազգը պետության հետ միասին այսօր նույնպես ազգային փողի բացթողման վերահսկողություն չի իրականացնում, սա նշանակում է, որ ամենասկզբունքայիններին կամ պետական կառավարումից կհեռացնեն, կամ էլ մեր նախորդ իշխանությունների նման կընկնեն կաշառակերության ճիրանները, սա լավ ապրելու մոլուցք չէ, այլ փողի բացթողման վերահսկողություն իրականացնողների ամենահզոր հակապետական զենքն է, որով նրանք ստրկացնում են բոլոր անխտիր պետություններն ու ազգերը: Երբ մեկին պարտքով փող ես տալիս, մտածում ես ինչքան տաս, որ նա առանց բարդությունների կարողանա այն վերադարձնել քեզ, իսկ եթե քեզ ոչ թե փողն է պետք, այլ այդ մարդուն միշտ կրավորական ու կախյալ պահես քեզնից՝ գլխին տժվժիկ կսարքես: Կարճ ասած՝ կամ մեր ազգային փողն ենք ստեղծում, կամ էլ անցնում ենք գոնե երկրի ներսում վստահության կամ ազգային աստիճանավորման ինչ որ համակարգի փողի փոխարեն:
Ֆինանսները դրանք հանրային արդյունքի (արտադրանքի) բաշխման փուլում առաջացած հարաբերություններն են:
Ֆինանսները դա միջոցների ձեւավորում է, որը անվանում են պետության բյուջե (գանձեր):
Ֆինանսները դա բնակչության եւ պետության միջեւ դրամական հարաբերություններն են: Մեր դեպքում, «ՀՀ» պետությունը դա արտերկրից կառավարողների անձանց խումբ է` «ՀՀ» անունով:
Ֆինանսները դրանք հարկադրաբար պետությանը վճարվող (մուծվող) պարտադիր հարկերն են, համապատասխան ֆիսկալ ապարատի (քյոխֆեքի) առկայությամբ:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա «քաղաքական ձագերը»` Քոչարյանը, Սարգսյանը, Փաշինյանը Հայ տարածքը ներկայացնում ու օգտագործում են որպես բիզնես հարթակ: Դրանց ֆինանսա-տնտեսական տգետությունը հանգեցրեց նրան, որ զանգվածի 99,99 %-ի մեջ ո՛չ հոգի մնաց, ո՛չ բարոյականություն ու ո՛չ էլ ազգային ինքնասիրություն: Փողը դարձրել են սրբություն:
`Փողը դարձրել են սրբություն:` Լիովին համաձայն եմ: Ի՞նչ կլիներ, եթե բանակում մտցնեին հրամանատարների ժողովրդավարական ընտրություններ՝ այդ ժամանակ ով շատ ու ուժեղ զենք կունենար՝ հատկապես դրսից ներմուծված, նա էլ կդառնար հրամանատար, զենքը կդառնար սրբություն, դրա համար պետական ծառայությունը պետք է դառնա մասնագիտություն, պետություն կառավարելը նույնքան բարդ ու պատասխանատու գործ է, ինչ ուժային կամ հատուկ ծառայություններ կառավարելը, պետական ծառայողը պետք է դատվի հատուկ պետական դատարանով ու հատուկ օրենքներով՝ որտեղ արտակարգ դեպքերում մեծագույն պատիժ է նախատեսվում՝ պարզապես պետական ծառայողին զինվորական ծառայողի կարգավիճակ պետք է տալ՝ կոչումներով ու պաշտոններով ու համազգեստով, շքանշաններով ու բարձր թոշակով, ազգային ժողովը փոխարինել գլխավոր սպայակույտով, կարճ ասած՝ ռազմական կամ զինվորական բառը փոխարինել պետական բառով ու կստանանք իսկական ինքնաբավ պետություն, իսկ շարքային քաղաքացին կստանա շարքային զինվորականի կարգավիճակ: Մեր այսօրվա նորակոչիկ քաղաքացիների բանակը շատ լավ կազմակերպվել ու հրամանների ենթարկվել գիտի, դա շատ լավ նախադրյալներ է ապահովում բարձր մակարդակի մասնագիտական քաղաքացիական բանակ ստեղծելու համար:
«Կարեւորը սկզբունքն է, ըստ որի՝ պետության մեջ կիրառելի չէ «ակն ընդ ական» օրենքը:»
«Գայլն ու ոչխարը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դրանում է տարակարծության էությունը, որն իշխում է մարդկային հասարակության մեջ:»
Աբրահամ Լինքոլն
Համաձայն եմ պարոն Աբրահամյանի կողմից արտահայտված գնահատականի հետ։