Նա համաձայն էր, որ Արցախն ամրագրվեր որպես Ադրբեջանի մաս՝ իր համար
ընդունելի եւ իր կողմից բանակցած՝ «ընդհանուր պետության» առաջարկով
Վերջին օրերին Քոչարյանի կալանավորման որոշումը սոցցանցերում ակտիվորեն Արցախին ուղղված վտանգ էր ներկայացվում: Ինքը՝ Քոչարյանն էլ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում համարելով՝ ասաց. «Տվեք այդ նվերը Ադրբեջանին. կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչեւ վերջ…»:
Բնական է, որ իրեն առաջադրված մեղադրանքը Քոչարյանը պետք է քաղաքական հետապնդում համարեր: Բայց տարօրինակն այն է, որ այսօր Քոչարյանի շուրջ իրադարձությունները Արցախին հասցված հարված ներկայացնողների մի ստվար հատվածը վստահաբար պատկերացում չի ունեցել, թե իր իշխանավարման տարիներին ԼՂ խնդրով Քոչարյանը ինչ տարբերակներ էր քննարկում Ադրբեջանի ղեկավարության հետ, իսկ ով էլ տեղյակ է, միտումնավոր լռում է՝ ունենալով իր դրդապատճառները:
Նախ՝ հիշեցնենք, որ Քոչարյանը մինչեւ 1998 թվականը խոստացել էր ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով եւ 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել: Բայց հետագայում պարզվեց, որ Տեր-Պետրոսյանից՝ ԼՂ խնդրով դժգոհ Քոչարյանի եւ նրան աջակիցների համար ԼՂ խնդիրն ընդամենը պատրվակ էր Հայաստանում իշխանության գալու ու հարստանալու համար: Ավելին՝ արվեց ամենամեծ սխալը. Քոչարյանը Արցախը բանակցային գործընթացից դուրս թողեց:
Իսկ ԼՂ կարգավորման ի՞նչ տարբերակներ էր քննարկում Քոչարյանը… Հիշեցնենք, որ ԼՂ կարգավորման պատմությանը հայտնի եւ կողմերին ներկայացված 1997թ. փաթեթային, 1997թ. փուլային տարբերակները եւ արդեն Քոչարյանի օրոք առաջարկած` 1998թ. «ընդհանուր պետության» տարբերակը ժամանակին ամբողջությամբ հայաստանյան մամուլում հրապարակվել են: Այսինքն՝ կարող ենք համեմատել Քոչարյանի համար ընդունելի եւ բանակցած առաջարկը` 1998թ. «ընդհանուր պետությունը» 1997թ. փաթեթային եւ 1997թ. փուլային տարբերակների հետ:
Այսպես` 1997թ. փաթեթային տարբերակը ենթադրում էր կողմերի համաձայնություն ԼՂ-ի եւ Լաչինի կարգավիճակների վերաբերյալ: ԼՂ կարգավիճակի հարցում բանակցությունների հետեւյալ մոտեցումն էր որդեգրվել. մի կողմից՝ ապահովվում էր ԼՂ-ի ձեռք բերած փաստացի անկախությունը, մյուս կողմից՝ թույլ էր տրվում Ադրբեջանին ձեւականորեն վերականգնել Ադրբեջանի իրավազորությունը ԼՂ-ի նկատմամբ: Այս մոտեցումը դիվանագիտական շրջանակներում հայտնի դարձավ որպես «de jure՝ Ադրբեջանի կազմում, de facto՝ անկախ պետություն» բանաձեւով, այսինքն` մի կողմից՝ պահպանվում էր միջազգային հանրության կողմից պարտադրվող տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ ամրագրվում էր ԼՂ-ի փաստացի ինքնորոշումը:
1997թ. փաթեթային փաստաթղթով` հակամարտության բոլոր կողմերը ճանաչում էին Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը: Այնուհետեւ նշվում էր, որ ԼՂ-ն պետական եւ տարածքային կազմավորում է Ադրբեջանի կազմում եւ իր ինքնորոշումը կներառի ներքոշարադրյալ իրավունքներն ու արտոնությունները այնպես, ինչպես ձեւակերպվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի իշխանությունների միջեւ համաձայնագրում, ընդունվելու են Մինսկի կոնֆերանսի կողմից եւ ընդգրկվելու են Ադրբեջանի եւ ԼՂ-ի սահմանադրություններում: Իսկ ԼՂ կարգավիճակի առնչությամբ դրույթները, որոնք սահմանում էին ԼՂ փաստացի անկախությունը, հետեւյալն էին՝ ա) ԼՂ-ն կունենա սեփական Սահմանադրություն, որը կընդունվի ԼՂ ժողովրդի կողմից հանրաքվեով, սեփական դրոշ, զինանշան եւ օրենքներ, ԼՂ տարածքի վրա կգործեն ԼՂ Սահմանադրությունն ու օրենքները, իսկ Ադրբեջանի օրենքները եւ գործադիր որոշումները կգործեն ԼՂ տարածքի վրա, եթե դրանք չհակասեն վերջինիս Սահմանադրությանը եւ օրենքներին, ԼՂ-ն ինքնուրույն կձեւավորի իր օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները, կունենա Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել ԼՂ տարածք առանց ԼՂ իշխանությունների թույլտվության:
Այժմ դառնանք 1997թ. փուլային տարբերակին, որով անորոշ ժամանակով հետաձգվում էր Լաչինի ու ԼՂ-ի կարգավիճակների ճշտումը, սակայն երեք հակամարտող կողմերը կնքում էին խաղաղություն՝ հիմնված ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման մասին վերոհիշյալ համաձայնագրի վրա: Փուլային տարբերակի իմաստն այն էր, որ վերադարձնելով 6 ադրբեջանական տարածք` հայկական կողմը ստանում էր Ադրբեջանի եւ ամբողջ միջազգային հանրության համաձայնությունը՝ Հայաստանին ԼՂ փաստացի միացմանը ԼՂԻՄ-ի եւ Լաչինի սահմաններում: Այսինքն` ղարաբաղցիները շարունակելու էին օգտվել բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են հայաստանցիները, օգտագործելու էին հայկական անձնագրեր եւ հայկական դրամ, ծառայելու էին եւ գործարարությամբ էին զբաղվելու հայաստանյան բոլոր հաստատություններում: Համաձայնագրում որեւէ ժամկետ նշված չէր կարգավիճակների ճշտման համար, եւ դա հատուկ էր արված` այն անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով, քանի որ բանակցությունները կարող են տեւել 10, 20, 30, 40 տարի: Մինչդեռ այդ ընթացքում Լաչինի հյուսիսային եւ հարավային սահմաններում, ինչպես նաեւ ԼՂԻՄ տարածքի երկայնքով պիտի տեղակայվեին ԵԱՀԿ զինյալ ուժերը, որոնք կապահովեին խաղաղությունը, ամբողջ ճակատով կստեղծվեին ապառազմականացած բուֆերային գոտիներ, կվերացվեին շրջափակումները, որոնց արդյունքում Հայաստանը անմիջական երկաթուղային ելք կստանար դեպի ՌԴ, Իրան, Ադրբեջան, Թուրքիա եւ այլ երկրներ:
Հիմա գանք Քոչարյանի նախագահության օրոք ներկայացված 1998թ. «ընդհանուր պետության» առաջարկին: «Ընդհանուր պետությունը» փուլային տարբերակ էր, քանի որ այդ փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց: Այսինքն` ԼՂ-ի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը մղվում էր երկրորդ փուլ: Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «ընդհանուր պետություն»-ում ԼՂ-ն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը այսպես էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Բացի այդ, այս տարբերակի բազմաթիվ կետերով սահմանվում է ԼՂ-ի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, այսինքն` զգալիորեն թուլանում էր 1997թ. փաթեթային տարբերակի՝ ԼՂ-ի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով ԼՂ-ն Ադրբեջանին:
Այսպես, «ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն պետք է ունենար Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեին կամավորության սկզբունքով, մինչդեռ 1997-ի փաթեթային տարբերակով ԼՂ-ն կունենար Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, եւ ԼՂ քաղաքացիները իրավունք կունենային անցնել ծառայությունը ԼՂ տարածքում: Հաջորդը` 1997թ. փաթեթայինի համաձայն, ԼՂ-ն կարող էր ունենալ իր անկախ ներկայացուցչությունները տարբեր երկրներում, իսկ ըստ «ընդհանուր պետության»` կարող էր գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Այսինքն` այս դրույթով ԼՂ-ի` արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում էր զրոյի: Հաջորդը` «ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենար թողարկել իր սեփական դրամանիշները, որոնք կշրջանառվեին ադրբեջանական դրամանիշների հետ համատեղ, մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի՝ «արժույթների ազատ շրջանառությամբ»:
Մյուս ամենակարեւոր փաստն այն է, որ «ընդհանուր պետություն» տարբերակով Հայաստանը եւ ԼՂ-ն փաստորեն ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որեւէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձեւակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այն քննարկման ենթակա չի ճանաչում, իսկ 1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չէր պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:
Ինչո՞ւ Ադրբեջանը մերժեց «ընդհանուր պետության» առաջարկը՝ այս հարցը շատերն են հնչեցրել: Պատասխանը պարզ է՝ Բաքվի ախորժակն ավելի մեծ էր, Քոչարյանից սպասելիքներն ավելին էին, եւ հետագայում դրանում էլ համոզվեցինք՝ Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը դարձավ քննարկման առարկա, եւ Քոչարյանի օրոք առաջ եկավ չարաբաստիկ «Մեղրիի տարբերակը»:
Այն, որ Քոչարյանը տարածքների փոխանակման շուրջ բանակցություն էր վարել, օրինակ` գրել էր գերմանական «Շպիգելը» 2000թ. գարնանը: ՀՀ ԱԳ նախկին նախարար Օսկանյանը խոստովանել էր, որ Քոչարյանն ու Ալիեւը Մեղրիի ու Ղարաբաղի շրջակա տարածքների փոխանակմամբ ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկ շոշափել են, սակայն դա չի ընդունվել որպես սեղանի առաջարկ: 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո կարծես ազատություն էր ստացել: Ի դեպ, հիշեցնենք մի կարեւոր հանգամանք եւս. 1999թ. նոյեմբերի 19-ին Քոչարյանը ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի խարտիան, որով, ըստ էության, ճանաչվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Ղարաբաղյան հակամարտությունը՝ որպես Ադրբեջանի ներքին գործ։
Տարիներ առաջ ամերիկացի քաղաքագետ, Հայ-թուրքական հանձնաժողովի նախագահող Դեյվիդ Ֆիլիպսն իր գրքում ուշագրավ փակագծեր էր բացել՝ հիշեցնելով, որ 2001թ. ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը Քի-Վեսթ էր հրավիրել Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին. «Թվում էր, թե նրանք մոտ են համաձայնությանը. Հայաստանը իրեն կմիացներ Լեռնային Ղարաբաղը` գումարած այն շրջանը, որը մինչեւ պատերազմը բաժանում էր Լեռնային Ղարաբաղը Հայաստանից: Հայաստանը նաեւ Մեղրիի շրջանի միջով դեպի Նախիջեւան անցնող միջանցք պետք է տրամադրեր Ադրբեջանին: Այսպես կոչված՝ Մեղրիի փոխանակումը ուղիղ կապ կհաստատեր Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ: Հակամարտության պատճառով տեղահանված բոլոր ադրբեջանցիները իրավունք կունենային վերադառնալ ազատված շրջաններ, եւ էական արտաքին օգնություն կտրամադրվեր Ադրբեջանին՝ ադրբեջանական փախստականների վերաբնակեցման ծախսերը հոգալու համար»:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 15.08.2018
Նիքոլի օրհնանքով լտպ-ական կեղծիք ծայրէ-ծայր։
Միակ ճշմարտութիւնն այն է, որ լտպ-ն, Նիքոլի օրհնութեամբ վրէժ է լուծում Քոչարեանից, քանի որ վերջինս, Վազգէն Սարգսեանի հետ հակառակւեց 98-ին Արցախն ադրներին տալու լտպ-ի «քաղաքականութեանն» ու ձախողեց այն։ Հենց որ Վ. Սարգսեանը հրաժարւեց զօրքը ժողովդի դէմ հանել և հայերի արիւնայեղութիւն կազմակերպել (լտպ-ի վաղեմի երազանքը, մշտական նախագիծը, ինչից նա չի հրաժարւել մինչև օրս)՝ լտպ-ն խայտառակ ձևով փախաւ — երկրի նախագահը՝ «ժողովրդի ընտրեալը» (նախագահութիւնը նա պարզապէս բռնազավթել էր 96-ին Վազգէն Մանուկեանից այդ նոյն Վ. Սարգսեանի օգնութեամբ) հրաժարական տւեց — հրաժարւեց կատարել իր պարտականութիւնները Հայստանի նկատմամբ։
2008 թ. մարտի 1-ի դէպքերը նոյնպէս լտպ-ի կեղծիքի, սադրանքի և նրա կազմակերպած անհեթեթ խժդժութիւնների հետևանք էին։ Այդ խժդժութիւններին Նիքոլ Փաշինեանն ակտիւ մասնակցութիւն է ունեցել և իրեն համարում է Քոչարեանի զոհ։ Մարտի 1-ի դէպքերի պատասխանատւութիւնը լիովին ընկնում է լտպ-ի և Նիքոլի ուսերին։
Հիմա դրանում մեղադրում են Քոչարեանին, մասնաւորաբար տարածալով լտպ-ի յարատև կեղծիքը այդ թւում բազմաթիւ յօդւածների միջոցով, որոնց համար Առաւօտ-ը հիւրընկալ օջախ է եղել ու կայ։ Դրա նպատակն իվերջոյ Հայաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելն ու հայերի մեծ արիւնայեղութիւն կազմակերպելու լտպ-ի վաղեմի երազանքն ու պլանն է։
Արդե՞օք Առաւօտ-ն իրեն հաշիւ տալիս է, թէ ինչ նպատակի է լծւած։
So what is wrong with the concept that David Philips describes i.e. passage between Azerbaijan and Nakhijevan vs. transfer of Karabakh/Lachin? How is that to be considered national treason? idem with the common state concept, the basis of which was to establish horizontal links between Baku and Stepanakert. The idea was that if independence or attachment to Armenia was not possible under international law, then the next best thing would be to find a legal framework for Stepanakert to not be subjected vertically to Baku, i.e. more than autonomy, less than independence. I’m actually glad that the president was showing such flexibility in the negotiations, that he was not a nationalist, ‘not-a-square-inch-of-land’ ideologue. I’ll go further, all our 3 presidents have shown such flexibility, the Azerbaijani side is the inflexible one.
As for Kocharyan, you can blame him for getting rich illegally by embezzling funds and corruption, he should answer to that accusation. Accountants and financiers should be able to prove his sins without much difficulty … but he’s not flawed on Karabakh or March 1.
PS. apologies, my Armenian fonts are not working.
Քոչարյանի խնդիրը եղելա ստատուս քվոն պահելը, այսինքն բանակցությունները եղել են ձևի համար:
Ցանկացած տարբերակել կարելիեր մի երկու տարի քննարկել, եթե հանկարծ Ադրբեջանը համաձյներ կասվեր չէ մենք էս մի պահի հետ համաձայն չենք ուրիշ տարբերակ բերեք:
Լավագույն տարբերակը դայա: 25տարի պահել ենք էլի կպահենք:
Վաղ թե ուշ Ադրբեջանում մի կատակլիզմ կլինի աենք իսլամիստները գլուխ կբարձրացնեն երկիրը կքայքայվի:
Չի ել լինի զատո ունենք ԴԵ ԴԱՖՏՈ 15հազար քմ տարածքով Հայաստանին միացած Արցախ:
ԼՊՏ եվ Վազգեն Սարգսյանը ՀՀ բռնազավթեցին 96-ին Վազգէն Մանուկեանից:2018 թ.Սեպեմբերի 20-ին երբ սկսվի «Անցումային արդարադատությունը » առաջին հերթին պետք է դատվի Վազգեն Սարգյանը որպես պետական հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ:Իսկ որպես վկա կլնեն երկրապահների մոտ 9Օ տոկոսը: