Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում հայկական պատմական եկեղեցին կործանման եզրին է

Օգոստոս 15,2018 21:21

Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Գերմուշ գյուղի հայկական Սուրբ Աստվածածին պատմական եկեղեցին ոչնչացման եզրին է։ Չնայած այն հայտարարվել է  «տուրիստական գոտի», այնուամենայնիվ, որևէ վերակառուցման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացվել:

Ժամանակին եկեղեցին ներառվել էր Թուրքիայի զարգացման նախարարության կողմից իրականացվող ֆինանսական ծրագրի մեջ։ Մինչև 2013թ. այն օգտագործվում էր որպես գոմ։ Նախարարության որոշմամբ՝  նախատեսվում էր պահպանության տակ առնել հայկական պատմական գյուղն ու եկեղեցին, մաքրել և կարգի բերել շրջակայքը։

Աղբյուրը նշում է, որ ամեն օր եկեղեցու պատերի վիճակը գնալով վատանում են։ Եկեղեցին բազմիցս թիրախավորվել է գանձագողերի կողմից, իսկ տարածքում փորվել են մեծ փոսեր։

Եկեղեցին գտնվում է Ուրֆա քաղաքից 10կմ հեռավորության վրա՝ հյուսիսարևելքում։ Նախքան Հայոց ցեղասպանությունը եկեղեցու հարևանությամբ եղել է դպրոց, որտեղ ուսանել է 100-ից ավել աշակերտ։ 1881թ.-ին եկեղեցին վերակառուցվել է ոմն Հակոբ Արդվիսյանի կողմից։

 

Աղբյուր`    Gazete Karinca

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031