Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Mail.ru Group-ը Պետդումային առաջարկել է ապաքրեականացնել սոցցանցերում ակտիվությունը

Օգոստոս 15,2018 18:35

Mail.ru Group-ը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ապաքրեականացնել սոցցանցերում օգտատերերի գործողությունները և ներում շնորհել նախկինում դրա համար դատապարտվածներին: Նման առաջարկով ընկերությունը դիմել է Ռուսաստանի Պետդումային, Գերագույն դատարանին և Արդարադատության նախարարությանը:

Մասնավորապես, հոլդինգն առաջարկում է պեդումային նախաձեռնել օրինագիծ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 282 (ատելության կամ թշնամանքի հրահրում, որը հավասար է մարդկային արժանապատվության ոտնահարման) և 148 (խղճի և դավանանքի ազատության իրավունքի խախտում) հոդվածներով դատապարտվածներին ներում շնորհելու համար:

Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին ընկերությունն առաջարկել էր համաներում շնորհել սոցցանցերում վերահրապարակումների և լայք-երի համար դատապարտվածներին և ապաքրեականացնել նման դեպքերը:

Mail.ru Group հոլդինգին են պատկանում ВКонтакте, Одноклассники և Мой мир ռեսուրսները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031