Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իրենք մեր «սև ցուցակը» գցեցին շրջանառության մեջ, իսկ եթե Քոչարյանի տարիների քաղաքական սպանությունների ցուցակը գցեն, ի՞նչ են անելու». Արմեն Մկրտչյան

Օգոստոս 15,2018 18:04

Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելուց հետո շրջանառության մեջ դրվեց մի ցուցակ, թե ովքեր են ցուցարարներն ու ինչ կապ ունեն ներկա իշխանության հետ:

Ցուցակում է հայտնվել նաեւ ՀՀ ոստիկանապետի հասարակական խորհրդի անդամ, Հնչակյան կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Արմեն Մկրտչյանի անունը: Ըստ ցուցակի, Մկրտչյանը ոստիկանապետի խորհրդական է նշանակվել՝ Օսիպյանի ոստիկանապետ դառնալուց հետո:

Aravot.am-ը նրան հարցրեց՝ Քոչարյանի ասուլիսի տապալման մասնակիցների ցուցակում նաեւ ձեր անունն են շրջանառում՝ փորձելով փաստել, որ դա կառավարության կողմից ուղղորդված է, ձեր պարագայում փաստում են այն, որ դուք մասնակցել եք «Քայլ արա» շարժմանը, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է, լեգիտիմ վարչապետը, որի կառավարության հաջողությունն էլ է բոլորինս լինելու, ձախողումն էլ։ Եվ երկրորդը, քոչարյանական թիմը փորձում է ներկայացնել, իբրև երեկվա հավաքվածներս վարչապետի հրահանգով ենք այնտեղ եղել։ Չկա նման բան։ Մենք մարդիկ ենք, ովքեր սեփական մաշկի վրա են զգացել քոչարյանական մահակի հարվածը։ Եվ ի վերջո, երեկ էլ ասացի, որ ասուլիսը տապալել ենք ոչ թե մենք, այլ իրեն միակ տղամարդ հռչակած Քոչարյանը, ով տղամարդկություն չունեցավ կանգնելու եւ լսելու մեր կարծիքները»:

Հարցին՝ ձեր դեպքում շահարկվում է այն, որ ոստիկանությունում պաշտոն եք ստացել՝ Փաշինյանի իշխանության օրոք, հետեւաբար կապ ունեք իշխանությունների հետ, մեկ ուրիշի պարագայում շահարկում են այն, որ Արարատ Միրզոյանի հետ նկար ունի, ի՞նչ կասեք այս մասին՝ Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Ծիծաղելի է։ Ես ոստիկանապետի հասարակական խորհրդի անդամ եմ, եթե դա բարձր պաշտոն է, թող ասեն, իմանանք։ Իրենք մեր մասին կարող են ասել, որ այսինչ պաշտոնյայի հետ կապ ունես, կամ նկար, իսկ մենք կարող ենք ասել, թե իրենք որ ժամանակին պետությանը որքան վտանգ են տվել, ժողովրդին որքան են ցավ պատճառել եւ այլն։ Երեկ իրենք մեր «սև ցուցակը» գցեցին շրջանառության մեջ, իսկ եթե ժողովուրդն էլ իրենց «սև ցուցակները» գցի մամուլ, կամ օրինակ Քոչարյանի տարիների քաղաքական սպանությունների ցուցակը գցի, ի՞նչ են անելու։ Եթե մենք մի գրամ վնաս տված լինեինք պետությանը, հավատացեք աչքներս կմտցնեին, կամ շանտաժ կանեին որ փողոց դուրս չգայինք երեկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031