Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ցույց տվեցի վերաբերմունք, որին արժանի էր Հոկտեմբերի 27-ով իշխանության եկած, Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուն. Արամ Մանուկյան

Օգոստոս 15,2018 17:25

Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելուց հետո շրջանառության մեջ դրվեց մի ցուցակ, թե ովքեր են ցուցարարներն ու ինչ կապ ունեն ներկայիս իշխանության հետ:

Aravot.am-ը ցուցակում հայտնված ակտիվիստ Արամ Մանուկյանին հարցրեց՝ նաեւ ձեր անունն են շրջանառում՝ փորձելով փաստել, որ դա կառավարության կողմից ուղղորդված է, ձեր պարագայում փաստում են այն, որ ՔՊ ցուցակով Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված եք, հետեւաբար այսպես ասած «Նիկոլի մարդն» եք: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Այն միտքը, որ իբրեւ թե երեկվա ակցիան ուղղորդված էր կառավարության կողմից, որը դրվեց շրջանառության մեջ Քոչարյանի մերձակա շրջապատի` գրասենյակի անձնակազմի, հատուկենտ համակիրների ու բազմաթիվ ֆեյք օգտատերերի կողմից, միայն ժպիտ առաջացրեց իմ մոտ: Դա ընդհանրապես հեռու է իրականությունից: Իսկ պարոն Փաշինյանը ունի ժողովրդի վստահության շատ մեծ քվե, ու բնական է, որ ակցիայի մասնակիցների մեջ շատ էին նրա համակիրները»:

Հարցին՝ կոնկրետ ձեր շարժառիթը ո՞րն էր ասուլիսը տապալելու, ի սկզբանե եղե՞լ է նման միտում, որ ասուլիսը չկայանա՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Իմ մասնակցությունը ակցիային ուներ մի նպատակ՝ ցույց տալու այն վերաբերմունքը, որին արժանի էր Հոկտեմբերի 27-ով իշխանության եկած, Մարտի 1-ի գլխավոր պատասխանատու հանդիսացող մարդը»:

Հարցին՝ ըստ ձեզ, «մերձքոչարյանական կլանին» ինչո՞ւ էր ձեռնտու այդ վարկածը դնել շրջանառության մեջ, թե ցուցարարներն ուղղորդվել են Փաշինյանի կողմից, նկար ունեն Արարատ Միրզոյանի հետ, ի դեպ, դուք նկար չունե՞ք նրա հետ՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Թե ինչ էր ձեռնտու մերձքոչարյանական կլանին, ինձ դա ընդհանրապես չի էլ հետաքրքրում, իսկ նկարի պատմությունը ընդհանրապես զավեշտի ժանրից էր, դա էր նրանց մաքսիմում երեւակայությունը, որ կարողացան ցուցադրել: Իսկ եթե շատ կուրախացնի վերոհիշյալ կլանին այն փաստը, թե արդյոք ես ունե՞մ նկար փոխվարչապետի հետ, շտապեմ երջանկացնել նրանց` այո, ունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031