Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ապտակի դրվագը տուժող-կարգադրիչի կողմից չափազանցված է». Փայլակ Թեւանյան

Օգոստոս 15,2018 16:28

Արձակուրդի շրջանով պայմանավորված՝ «Հիմնադիր խորհրդարան» շարժման եւ «Սասնա ծռերի» աջակից Փայլակ Թևանյանի գործով դատական նիստն այսօր չի կայացել: Թեւանյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դատաքննությունն ավարտվել է, առաջիկայում մեղադրող-դատախազը հանդես կգա մեղադրական ճառով:

Հիշեցնենք՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական կարգադրիչի հանդեպ բռնություն է գործադրել՝ ապտակել է: Մասնավորապես, այս տարվա հունիսի 28-ին «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստի շրջանակում նա դատարանի շենքի դիմաց աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել է դատական կարգադրիչ Առաքել Արզումանյանի դեմքին`վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:

Ամփոփելով միջադեպի վկա-ոստիկանների, նաեւ՝ տուժող-կարգադրիչի՝ դատարանում տված ցուցմունքները՝ մեր զրուցակիցը նշեց, որ դրանց բովանդակության հետ ամբողջությամբ համաձայն չէ: «Նրանք միջադեպը նկարագրում էին այնպես, ինչպես եղել է, բացառությամբ այն պահի, երբ պետք է խոսվեր ապտակի մասին: Ադեկվատ ցուցմունք տվողներն ասում էին, որ չեն տեսել նման բան, իսկ մյուսները պնդում էին, որ տեսել են»,-նշեց Թեւանյանը:

Նա շարունակեց. «Ապտակի դրվագը տուժող-կարգադրիչի կողմից չափազանցված է ներկայացվում: Նա ասում է, թե ես ագրեսիվ եմ մոտեցել իրեն, ապտակել, ինքն էլ շոկի մեջ է ընկել, բայց նման բան չի եղել: Պարզապես այս փուլում չեմ ասի, թե իրականությունն ինչ է, որովհետեւ հրաժարվել եմ ցուցմունք տալուց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031