Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնի տնօրեն. «135 մլն դրամ է դուրս եկել բյուջեից»

Օգոստոս 15,2018 16:22

«2006թ.-ից կինոկենտրոնը ստեղծվել է, եղել է կառավարության որոշում, որով Ազգային կինոկենտրոնին տրվել է Տերյան 2 հասցեում մոտ 400 քմ տարածք եւ Տերյան 3Ա հասցեում 147 քմ տարածք: Բայց 2006թ.-ից մինչ օրս ազգային կինոկենտրոնը վարձակալում է տարածքներ: Մինչ օրս արդեն այդ տարածքների վարձակալումը պետական բյուջեից հատկացված գումարներով է, ես հաշվարկել եմ՝ համարյա 135 մլն դրամ ենք արդեն դուրս հանել բյուջեից»

Տիկին Միրզախանյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ հնարավոր էր 40-50 մլն դրամով Տերյան 3 Ա-ի տարածքը վերանորոգել, սակայն չի արվել: Ինչ վերաբերում է Տերյան 2-ին, որ պատմական հասցե է, Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով. «Եթե այսօր ասում ենք «Հայֆիլմի» վերածնունդ, ապա պետք է հիշել, որ «Հայֆիլմի» վերածնունդը տարածքը չէ, այլ ժառանգությունը, Տերյան 2 հասցեն… Ի դեպ, 2016 թ, որ շատ հեռու չէ, չգիտես ինչու, կառավարության որոշում է եղել եւ այդ 400քմ տարածքը տրվել է Հանրային ռադիոյի ֆոնդին»:

Լրագրողների հարցին` ինչո՞ւ է նման որոշում կայացվել, Շուշանիկ Միրզախանյանը պատասխանեց. «Պետք է հարցնել նման որոշում կայացնողներին»:

 Մանրամասները` տեսանյութում:

Կինոկենտրոնի տնօրենը հավելեց, որ խնդիրը լուծելու համար իրավաբաններ են ներգրավել, որովհետեւ վիճելի տարածքի սեփականատերը տարածքը վերավաճառել է ուրիշի:

Շուշանիկ Միրզախանյանը խոսեց նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի առաքելության մասին, որը նրա խոսքերով՝ ամբողջովին փոխվել է, կինոկենտրոնն այլեւս չի զբաղվելու արտադրությամբ:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031