Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

34 մլն եվրո ներդրում Եվրոպական նորարարության խորհուրդ (ԵՆԽ) պիլոտային նախաձեռնության ներքո՝ աջակցելու նորարարական 14 ծրագրերի ավելի արագ ելքը դեպի շուկա

Օգոստոս 15,2018 15:59

Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական նորարարության խորհուրդ (ԵՆԽ) պիլոտային նախաձեռնության ներքո աջակցություն կտրամադրվի 14 բարձրակարգ ծրագրերի, որպեսզի նրանց նորարարական գաղափարներն ավելի արագ դուրս հանվեն դեպի շուկաներ: Ծրագրերից յուրաքանչյուրին կհատկացվի 2 մլն եվրո՝ Հորիզոն 2020 գործիքով ֆինասավորվող ԵՆԽ պիլոտային նախաձեռնության «Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչի շրջանակներում: Նշյալ 14 ծրագրերում ներգրավված են 59 գործընկերներ, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկություններ, արդյունաբերական գործընկերներ, համալսարաններ և ոչ առեւտրային կազմակերպություններ՝ 18 երկրներից: Վերոնշյալ ֆինանսավորման և բիզնեսի արագացման (ակսելերացիայի) լրացուցիչ աջակցության շնորհիվ ծրագրերը կստանան ֆինանսավորում իրենց շուկայամետ նորարարական գործունեության համար:

Ընտրյալ ծրագրերի շարքում են՝ կրկնօգտագործման տեխնոլոգիա, որի միջոցով հնարավոր կլինի հնամաշ անվադողերից ստանալ ռետին և որպես չմշակված կաուչուկի փոխարինող կիրառել արտադրական հոսքագծերում, ատրի ֆիբրիլյացիա խրոնիկ ախտանիշի բուժման համակարգ, հետախուզական արհեստական գործիք, որը կբարելավի տեսանյութի որակը և կսահմանափակի վեբ-հոսքերի ինտերնետի տրաֆիկը, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի պայմաններում արդյունաբերության մեջ կիրառելի Stirling – շարժիչով ջերմային պոմպեր:

«Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչը, որի թիրախն են նոր շուկաներ ստեղծող արմատապես նոր և նորարարության ամենաթարմ բացահայտում հանդիսացող ապրանքներ, ծառայություններ, գործընթացներ և բիզնես մոդելներ, կազմում է Եվրոպական նորարարության խորհուրդ պիլոտային նախաձեռնության առանցքային մասը: Նախաձեռնությունն առաջարկում է մինչև 3 միլիոն եվրո ֆինանսավորում այնպիսի կոնսորցիումների, որոնք բաղկացած են 3-ից 5 գործընկեր անձերից, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկություններից (ՓՄՁ), արդյունաբերական մասնակիցներից, հետազոտական ​​կենտրոններից, համալսարաններից, կլաստերային կազմակերպություններից, արդյունաբերական ասոցիացիաներից, ինկուբատորներից, ներդրողներից և պետական ​​հատվածից: Ծրագիրը նախատեսված է համեմատաբար հասուն, բացահայտում հանդիսացող և շուկային մոտ տեխնոլոգիաների, կոնցեպտների և բիզնես մոդելների համար: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև օգտվելու բիզնեսի վարման և արագացման (ակսելերացիայի) անվճար ծառայություններից:

«Արագացված ֆինանսավորում նորարարությանը» բաղադրիչով հայտերի ներկայացման համար սահմանված առաջին վերջնաժամկետի՝ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ Եվրոպական հանձնաժողովը ստացել էր 2016 առաջարկ: Հաջորդ վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 23-ն է:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031