Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողն ինքնակամ ներկայացել է և հայտնել, որ Ճամբարակում անզգուշությամբ վրաերթի է ենթարկել նույն համայնքի մի բնակչուհու

Օգոստոս 15,2018 15:44

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ճամբարակ քաղաքի բնակչուհուն վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը՝ 21.15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Լազարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ Ճամբարակի ՌՈ բաժանմունք և հայտնել, որ իր «Վազ-2107» մակնիշի հաշվառման ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդման փողոցով երթևեկելիս նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, անզգուշությամբ վրաերթի է ենթարկել նույն համայնքի մի բնակչուհու: Զինծառայողը հայտնել է նաև, որ կնոջն անմիջապես տեղափոխել է «Ճամբարակի» առողջության կենտրոն ՓԲԸ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «Գանգուղեղային հիմքի կոտրվածք»: Նույն օրը՝ ժամը 22.40-ին, «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ-ում, վրաերթի ենթարկված կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում
հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031