Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախուստի թեման իրական չի»,-ասում է փաստաբանը եւ հավելում՝«նա խնդիրներ ուներ հեղինակությունների հետ»

Օգոստոս 15,2018 14:58

Ինչպես հայտնել ենք, ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել «Նուբարաշենի» բանտապետ, գնդապետ Էդուարդ Գրիգորյանը և հայտնել, որ բանտի 8-րդ մասնաշենքի կարանտինային խցում միայնակ պահվող, 24-ամյա Տիգրան Եղիազարյանը փախուստի դիմելու նպատակով, դեռևս անհայտ պայմաններում, կոտրել է խցի դռան կախովի փականը, դուրս եկել խցից, ձեռքին ունենալով մետաղյա խողովակներ, հարձակվել է ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակից, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վրա:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ երեկ հանդիպել էր իր պաշտպանյալին՝ Տիգրանին, որի վրա կային մարմնական վնասվածքներ, ինչն արձանագրել են նաեւ ՄԻՊ ներկայացուցիչները: Փաստաբանը ՔԿ հիմնարկում էր հայտնվել իր պաշտպանյալի հոր ահազանգից հետո, թե տղայի նկատմամբ բռնություններ են կիրառվել:

Փաստաբանի տեղեկացմամբ, նրա փախուստի թեման իրական չի:

Փաստաբանը դիմել է արդարադատության նախարարին, հայտնել, որ երեկ իր պաշտպանյալի հետ զրույցից պարզ է դարձել, որ նա խնդիրներ ուներ ՔԿ հիմնարկի վարչակազմի եւ հեղինակությունների հետ: Նրա մոտ նկատելի են եղել հոգեկան խնդիրներ: Փաստաբանը խնդրել է միջադեպի հետ կապված քննություն իրականացնել եւ նրան տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031