Օգոստոսի 17ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ամփոփելու իր կառավարության 100-աշխատանքային օրերը: Միաժամանակ գիտակցում ենք, որ սա ոչ միայն հաշվետվության, այլև ժողովրդի՝ հեղափոխության հռչակած արժեքներին հավատարիմ մնալու ապացույց-քայլն է լինելու:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ոչ միայն Հայաստանյան, այլև աշխարհասփյուռ իր կառույցներով, առաջին իսկ օրերից կանգնած է եղել թավշյա հեղափոխության շարքերում, ու այսօր ևս շարունակելու է իր պայքարը այդ շրջանակում: Հակահեղափոխությունը չի հաղթելու, թույլ չենք տալու:
Ուստի մեր համերաշխությունն ենք հայտնում Վարչապետին, կառավարությանը և Օգոստոսի 17-ին. Ժամը 18.30 միահամուռ շարքերով գտնվելու ենք Հանրապետության հրապարակում:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն