Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սթափ և սառը դատողության անկարողություն եմ նկատում մարդկանց մոտ». Արթուր Ղազինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման մասին իր դիտարկումներին հակադրվողներին

Օգոստոս 15,2018 12:41

«Գիտակցության և ենթագիտակցության պայքար է. ամեն մարդ չէ, որ ի զորու է հաղթահարել ենթագիտակցական ճնշումները և մտածել ինստիտուցիոնալ հարթության վրա»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ իր դիտարկումները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման մասին միանշանակ չընդունվեցին, այսպես պատասխանեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նշենք, որ Արթուր Ղազինյանը երկրորդ նախագահի ասուլիսի տապալման վերաբերյալ այսպիսի կարծիք էր հայտնել .

«Այն ինչ տեղի ունեցավ այսօր Քոչարյանի մամուլի ասուլիսին, իմ կարծիքով սխալ էր։ Կարծում եմ պետք էր հնարավորություն տալ նրան բաց խոսել և պատասխանել նաև իր համար տհաճ և անցանկալի հարցերին»:

Նա, հիշեցնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես կանոն, խուսափել է բաց մամուլի ասուլիսներից՝ նախընտրելով շփվել իր կողմից «պատասխանատու» որակված լրատվամիջոցների հետ, այդ ասուլիսը եզակի հնարավորություն էր համարել և փաստել՝ դրա՝ չկայանալու փաստով շատ քաղաքացիներ զրկվեցին տեղեկացված լինելու իրավունքից:

Արթուր Ղազինյանի այս դիտարկումները քննարկման առարկա դարձան՝ մասնավորապես հարցեր հնչեցին, թե այդ ի՞նչ պետք է Ռոբերտ Քոչարյանը հանրությանը տեղեկացներ, որ հանրությունն էլ կորուստ կրեր դրանց մասին չիմանալուց, անգամ հնչեցին տեսակետեր, թե կարող էր Ռոբերտ Քոչարյանն ինքը տապալած լինել իր ասուլիսը:

Մեր այն հստակեցմանը՝ այսինքն՝ անգամ քաղաքագիտության և քաղաքականության մեջ բավականին մեծ ներդրում ունեցող մարդկանց ենթագիտակցության մեջ այնքան է նստած Ռոբերտ Քոչարյանի բացասական կերպարը, որ այդ հարթության վրա իրական փաստերին նայում են ենթագիտակցորե՞ն, Արթուր Ղազինյանն արձագանքեց. «Սթափ և սառը դատողության անկարողություն եմ նկատում մարդկանց մոտ»:

Զրույցի վերջում Արթուր Ղազինյանից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, իրատեսական չէ՞ այն վարկածը, որ կարող էր նաև Ռոբերտ Քոչարյանն ինքը տապալած լինել իր ասուլիսը, նա պատասխանեց. «Իհարկե, ոչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031