Օգոստոսի 11-ին երկու ամսով կալանավորված Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը կալանքը կրում է «Արմավիր» ՔԿՀ-ում։
Մեր տեղեկություններով Հ. Աբրահամյանին երեքշաբթի կարանտինային մասնաշենքից տեղափոխել են 3-րդ մասնաշենք։ Այս մասնաշենքում հիմնականում տեղաբաշխվում են կալանավորված անձինք, ովքեր դատապարտվելուց հետո այլ մասնաշենք կամ ՔԿՀ-ներ են տեղափոխվում։
Ի դեպ, Աբրահամյանը խցում միայնակ չէ։
Հիշեցնենք, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 235 հոդվածի 2րդ մասով։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ