Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի անունը ի սկզբանե էլ չի եղել մարտի 1-ին ՊՆ-ից հանդերձանք ստացածների ցուցակում. «Ժողովուրդ»

Օգոստոս 15,2018 11:09

«Ժողովուրդ» օրաթերթի նախօրեի համարում նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը հարցին, թե ինչու 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին իշխանավորների՝ ՊՆ-ից հանդերձանք ստացած թիկնապահների  ցուցակում բացակայում էր Ռուբեն Հայրապետյանի անունը, պատասխանել էր. «Այդ նյութերը խմբին ուղարկվել են Լեւոն Ջուրաբյանի միջոցով»։

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին. «Այո՛, այդպես էլ եղել է։ Ես դա պաշտոնական նամակով ուղարկել եմ Փաստահավաք խմբին»։

Դիտարկմանը՝ արդյո՞ք նախնական ցուցակում եղել է Հայրապետյանի անունը, բայց հետո այն հանվել է, Զուրաբյանը նշել է. «Ո՛չ։ Ինչպես այդ թուղթը հասել է ինձ, այդպես էլ ուղարկել եմ։ Թուղթը հասել է ինձ, եւ ես՝ որպես Կոնգրեսի համակարգող, դա նամակով ուղարկել եմ խմբին։ … Դա փաստաթուղթ է, որն իշխանություններն են կազմել: Դա ինչպես որ մեր ձեռքն ընկել է, այդպես էլ հանձնել ենք»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031