Լրահոս
Օրվա լրահոսը

Լինել թեթեւ եւ հոսուն

Օգոստոս 15,2018 10:18

Մարտիկը (ճշմարտություն, գիտելիք փնտրող մարդը – Ա. Ա.) գիտի, որ ինքը միայն մարդ է: Նրա միակ ափսոսանքն այն է, որ կյանքը կարճ է, ու նա չի հասցնի հպվել այն ամենին, ինչն իրեն դուր է գալիս: Բայց դա նրա համար խնդիր չէ՝ պարզապես ափսոսանք է: Սեփական կարեւորության զգացողությունը մարդուն դարձնում է անհույս, ծանր, դանդաղաշարժ, դատարկ: Լինել մարտիկ՝ նշանակում է լինել թեթեւ եւ հոսուն:

Մարտիկը նախեւառաջ պետք է իմանա, որ իր գործողություններն անիմաստ են, բայց նա պետք է դրանք կատարի այնպես, կարծես չգիտի դրա մասին: Շամանները դա անվանում են վերահսկվող հիմարություն:

Մարտիկը սրտով ընտրում է մի ճանապարհ եւ գնում է այդ ճանապարհով: Երբ նա նայում է, ուրախանում է ու ծիծաղում, երբ նա տեսնում է` նա գիտի: Նա գիտի, որ իր կյանքն ավարտվելու է շատ շուտ, նա գիտի, որ ցանկացած այլ մարդու նման, ինքն էլ ոչ մի տեղ չի գնում, նա գիտի, որ ոչ մի բան ավելի կարեւոր չէ, քան մեկ այլ բան:

Սեփական անձի վրա չափից դուրս կենտրոնացած լինելը սարսափելի հոգնածություն է առաջացնում: Այդ դիրքում գտնվող մարդը խուլ է եւ կույր մնացած ամեն ինչի նկատմամբ: Այդ տարօրինակ հոգնածությունը խանգարում է նրան տեսնել իրեն շրջապատող բազմաթիվ հրաշքները: Այդ պատճառով էլ բացի խնդիրներից նրան ոչինչ չի մնում:

Մարդկանց վրա բարկանալ՝ նշանակում է կարեւորություն տալ նրանց արարքներին; Պետք է համառորեն ազատվել նման զգացողությունից: Մարդկանց արարքները չեն կարող այնքան կարեւոր լինել, որ երկրորդ պլան մղվի միակ կենսականորեն կարեւոր այլընտրանքը՝ մեր մշտական հանդիպումներն անվերջության հետ:

Մարտիկը պատասխանատվություն է ստանձնում իր բոլոր գործողությունների համար, նույնիսկ ամենաաննշան: Սովորական մարդը զբաղված է իր մտքերով եւ երբեք պատասխանատվություն չի վերցնում իր արածների համար: Սովորական մարդը կա՛մ հաղթող է, կա՛մ պարտվող եւ դրան համապատասխան դառնում է կա՛մ հետապնդող, կա՛մ զոհ: Այդ երկու վիճակները գերակշռում են այն մարդկանց մոտ, որոնք չեն տեսնում: Տեսնելու միջոցով ցրվում է հաղթանակի, պարտության կամ տառապանքի պատրանքը:

Կարլոս Կաստանեդա (1925-1998),
ամերիկացի գրող եւ փիլիսոփա.
«Ժամանակի անիվը»

Ռուսերենից ազատ թարգմանությունը`
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031