Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքապետարանի գույքի եւ դրամական միջոցները՝ կալանքի տակ

Օգոստոս 14,2018 23:50

ՀՀ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տավուշի մարզի Գանձաքար համայնքի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելուն հարկադրելու եւ գումարի բռնագանձման պահանջներով:

2018թ. մարտի 12-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմա Իսկանդարյանը հայցադիմումն ընդունել է վարույթ եւ դատական նիստ նշանակել հունիսի 6-ին:

Պետական գույքի կառավարման վարչությունը հայցադիմումի ապահովում կիրառելու համար միջնորդել է Գանձաքարի համայնքապետարանի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնել: Դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Այդ քաղաքացիական գործով հերթական նախնական դատական նիստը նշանակված է օգոստոսի 15-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031