Ցավոք պետք է հաստատենք, որ մենք ստացել ենք չհաստատված տեղեկատվություն «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ծրագրային քաղաքականության իրագործման Իջևան մասնաճյուղում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ։
Ստացված տեղեկատվությունը պարզելու համար ձեռնարկվել են միջոցներ և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն դիմել է իրավապահ մարմիններին համաձայն «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի խնամքի ներքո գտնվող երեխաների պաշտպանության քաղաքականության։
Ցանկացած տեղեկատվություն ստանալուն պես մենք այն մանրամասն ուսումնասիրում ենք և ձեռնարկում համապատասխան գործողություններ։ Եթե ստացված տեղեկատվությունը պարունակում է հանցագործության տարրեր, մենք անհապաղ դիմում ենք համապատասխան մարմիններին։ Մենք նաև տեղյակ ենք պահում տեղի ունեցածի վերաբերյալ պետական մարմիններին, ինչպես նաև մեզ հետ համագործակցող և մեզ աջակցող կազմակերպություններին՝ նրանց պահանջներին և մեր ներքին կանոնակարգերին համապատասխան։
Կազմակերպության խնամքի ներքո գտնվող երեխաների և երիտասարդների պաշտպանությունը մշտապես գտնվում է մեր աշխատանքի կիզակետում, և նման դեպքերում մենք պատրաստ ենք կասեցնել ցանկացած աշխատակցի աշխատանքային պայմանագիր։ Կազմակերպության շահերից է բխում պարզել նման կասկածների առկայությունը, քանի որ ՍՕՍ Մանկական Գյուղերի ծրագրերում նմանօրինակ երևույթների առկայությունը չի եղել և երբևէ հանդուրժելի չի լինի։ Շատ մտահոգված ենք և անում ենք ամեն ինչ փաստերը պարզելու և դրանցից բխող հետևանքները սահմանելու համար, այդ իսկ նպատակով հնարավորինս աջակցելու ենք հետաքննությանը։
Այս պահին ենթադրյալ տուժածների բարեկեցությունը մեզ համար առաջնային խնդիր է։ Նրանք ստանում են անհրաժեշտ հոգեբանական աջակցություն և կստանան անհրաժեշտ աջակցություն նաև ապագայում։ Այդ իսկ նպատակով այս բարդ իրավիճակում տուժածներին հավելյալ աջակցություն տրամադրելու նպատակով կազմակերպությունը վարձել է արտաքին մասնագետ։
Ցանկանում ենք նշել նաև, որ մեղադրյալը այլևս չի աշխատում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ում և մեր ծրագրերից որևէ երեխայի հետ չունի կապ։ Մենք կսպասենք հետաքննության արդյունքներին և կտեսնենք արդյոք ստացված տեղեկատվությունները համապատասխանում են իրականությանը։ Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած դեպք և ձեռնարկել համապատասխան միջոցներ, որպեսզի ապահովենք մեր խնամքի ներքո գտնվող երեխաների անվտանգությունը։
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ