Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցային համալիրում ավարտվեց ԱՊՀ երկրների միջեւ Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 105-ամյակին նվիրված աշխարհի առաջնության գավաթի բաց խաղարկությունը, որին մասնակցել է 11 թիմ: Մրցաշարի կազմակերպիչները նպատակ ունեն շախմատի ընդհանուր դաշտում վերականգնել մանկապատանեկան շախմատի ավանդույթները:
Հայաստանի թիմը (Արշակ Մելքոնյան, Սեւակ Մանուկյան, Արամ Գրիգորյան, Ասյա Եդիգարյան) տարել է երեք հաղթանակ, կրել չորս պարտություն եւ 27 միավորով պայքարն ավարտել է 5-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ