Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ծխախոտի ակտիվ օգտագործման ցուցանիշով աշխարհում վատագույն դիրքերում է, «կարմիր լույսն արդեն վաղուց վառվում է»

Օգոստոս 14,2018 18:05

Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակումն ավարտին մոտ է: Այն կշարունակի դրվել հանրային քննարկման, միաժամանակ առաջիկայում կտեղադրվի նաև e-draft կայքում` հասանելի ցանկացած քաղաքացու:

«Աշնանն արդեն պատրաստվում ենք օրենքի նախագիծը ներկայացնել հաստատման: Քաղաքակիրթ երկրների շարքին դասվելու մեր այս միջոցառումները պետք է ակտիվ ընթացք ունենան, ոչ թե դառնանք «դրախտավայր»` կյանքեր խլող ինդուստրիայի համար»,-«Հայաստանն` առանց ծխախոտի» դաշինքի և հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շեշտել է առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել հետայսու առավել ակտիվորեն ներգրավվել ծխելու դեմ պայքարին` մեծապես կարևորելով նրանց դերը մարդկանց` սեփական առողջությունն առավել կարևորելու և մյուսների առողջությունը չվտանգելու քարոզչության հարցում:

Նախարարը հերթական անգամ անդրադարձել է մտահոգիչ վիճակագրությանը, ըստ որի` Հայաստանը ծխախոտի ակտիվ օգտագործման ցուցանիշով աշխարհում վատագույն դիրքերում է, «կարմիր լույսն արդեն վաղուց վառվում է»: Ընդունվելիք օրենքն այս առումով կարևորագույն քայլն է, որին զուգահեռ, Թորոսյանի խոսքով, պետք է քայլեր ձեռնարկվեն նաև բժշկական օգնության մակարդակում` ընտանեկան բժիշկների միջոցով խրախուսելով ու աջակցելով ծխելը թողնելուն: Մյուս կողմից շուկան պետք է ապահովված լինի նիկոտինի փոխարինիչներով: Ակտիվ քարոզչություն պետք է տարվի ինչպես ծխողների, այնպես էլ դպրոցահասակ երեխաների շրջանում` առհասարակ կանխարգելելու ծխելը սկսելը:

Հասարակական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև օրենքով սահմանվելիք տուգանքի չափերը, հասարակական վայրերում ծխելն արգելելու անհրաժեշտ քայլերը, հանրության իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ծխելը կատարեալ համազգային աղէտ է դարձել հայերի համար՝ տնտեսական, առողջապահական, հոգեբանական, շրջակայ միջավայրի առումներով: Սա ասում եմ առանց չափազանցութեան: Դուք նոյնիսկ չէք պատկերացնում, թէ ինչ վնաս էք հասցնում ինքներդ ձեզ: Եւ փոխանակ օր առաջ լուծէք այս մեծագոյն խնդիրը, ամենայն ջանասիրութեամբ «տարուած էք» տասներորդական նշանակութեան հարցերով՝ Շուռնուխ եւ այլն:

    Սուրբ Գրքում մի լաւ բառ կայ՝ ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐ,,

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031