Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին:
Ինչպես հաղորդում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը, հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում կողմերը քննարկել են հակամարտությունների, այդ թվում սիրիական և ղարաբաղյան, խաղաղ լուծման ընդհանուր մոտեցումները:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև բարձր է գնահատել, որ Թուրքիան հրաժարվել է միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ նշելով, որ արտաքին քաղաքականության մեջ Ռուսաստանն ու Թուրքիան անկախ քաղաքականություն են վարում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ