2008-ի մարտի 1-ին զոհված Սամվել Թադեւոսյանի հայրը`Աղասի Թադեւոսյանը վրդովված է Վերաքննիչ դատարանի`Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշումից: Aravot.am-ի հետ զրույցում Աղասի Թադեւոսյանը տարակուսեց. «Եթե որսորդը որսին բաց է թողնում`էլ կյանքում չի կարա բռնի»: Նկատեցինք, որ քրեական գործ է հարուցված, նրան մեղադրանք է առաջադրված, գործընթացը շարունակվելու է, խնդիրը վերաբերում է միայն Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուն: Աղասի Թադեւոսյանը չհամոզվեց: «70 տարեկան կյանք տեսած մարդուն երբեք չեն կարա նման բան ասեն»,- իր մտահոգությունը պնդեց նա:
Հարցին`հույս ունի՞, որ մի օր այդ գործը կբացահայտվի եւ իր որդուն կյանքից զրկողն իր արժանի պատիժը կստանա: Աղասի Թադեւոսյանը կրկին տարակուսեց. «Օրեր կգան`կանցնեն…70 թվի գործերը նոր ա բացվում, ո՞ւմ ա պետք: Եթե հայ ժողովուրդը միավորվի, դառնա մի բռունցք, բայց…Տասը տարի ա էնքան լացեցի, որ էս օրին արժանացա: Ուրիշը իմ ցավը չի զգա: Բոլորին երկար կյանք, բայց իմ մատը, որ կտրվում է, մենակ ես եմ ցավը զգում»:
Այս տասը տարիների ընթացքում Աղասի Թադեւոսյանը երեք ինսուլտ է տարել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ